Հաlեպ-Երևան գների թանկացման դեմ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նվարդ Մանասյանն` անդրադառնալով Հալեպ-Երևան չվերթի տոմսերի գներին և «Արմավիա»-ի պնդումներին, թե դրանք չեն թանկացել: Ըստ Ն. Մանասյանի` «Արմավիա»-ն հաշվի չի առնում սոցիալական պահանջարկը, լինելով ազգային ավիափոխադրող, դրսևում է այլանդակ, գռեհիկ լիբերալ: Քաղաքագետի խոսքով` Սիրիայում տեղի ունեցող բախումները փորձություն էին « Արմավիա»-ի համար: «Մարդիկ խնդիր ունեն Սիրիայում, իսկ այստեղ տոմսի գներ են թանկանում: Մեկ այլ դեպքում էլ գները կթանկացնեն և ոչ միայն: Նաև պատմություններ կան, որ մարդիկ ունեցել են տոմսեր և վերավաճառել են դրանք: Այսինքն, խայտառակություն է»,- մեկնաբանեց Նվարդ Մանասյանը ` հավելելով, որ պետությունը միջոցներ չի ձեռնարկում զսպելու այս ավիափոխադրողին, որը հաշվի չի առնում, թե մարդիկ ինչ պայմաններում են տոմս գնում: Նշենք, որ այսօր տեղի ունեցավ ակցիա` ընդդեմ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության, որն, ըստ ակցիայի կազմակերպիչների, նախկինի համեմատ 50%-ով ավելացրել է Հալեպ-Երևան չվերթի տոմսերի արժեքը:
Thursday, July 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment