Saturday, August 25, 2012

Թյուրքալեզու երկրները որոշել են ճանապարհ կառուցել Թուրքիայից Չինաստան

Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի Երկրորդ վեհաժողովի ընթացքում քննարկվել է Թուրքիայից դեպի Չինաստան տանող տրանսպորտային հանգույցի կառուցման հարցը, որն անցնելու է Վրաստանով, Ադրբեջանով և Ղազախստանով: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն վեհաժողովում ասել է, որ ապագայում Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի անդամ-երկրները պետք է լուծեն մի շարք խնդիրներ: Մասնավորապես, պետք է հաջողությամբ ավարտել Թյուրքական խորհրդի ինստիտուցիոնալացման գործընթացը, ինչպես նաև ընդլայնել անդամ-երկրների մշակութա-հումանիտար ինտեգրումը:

No comments: