News.am. 24-8-2012- Օգոստոսի 24-ի Հայաստանի եւ Իսրայելի կառավարությունների միջեւ 2012-2014 թթ-ի համար պայմանագրեր են ստորագրվել կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Իսրայելի սփյուռքի եւ տեղեկատվության նախարար Յուլի Էդելշտեյնը: Բացի այդ երկու նախարարությունների միջեւ 2013-2015 թթ-ի համագործակցության աշխատանքային պայմանագրեր են ստորագրվել: Պողոսյանի խոսքով, այս փաստաթղթերը ստորագրվել են դեռեւս 1994 թ-ին ստորագրված նմանատիպ փաստաթղթի հիման վրա, եւ իրենցից ներկայացնում են ծրագիր, որը վերաբերում է մերձակա բոլոր նախաձեռնություններին: Անդրադառնալով մասնրամասնություններին` Պողոսյանը ասել է, որ մասնավորապես 2013-2014 թթ.-ին Հայաստանը եւ Իսրայելը նախատեսում են երկու երկրներում համատեղ մշակութային օրեր անցկացնել, ինչպես նաեւ կիրականացվեն տարբեր բնագավառների մասնագետների փոխանակում: Համաձայնության ստորգրումը նաեւ նախատեսում է սերտ համագործակցություն իրականացնել կրթական ոլորտներում` դպրոցական, բարձրագույն եւ ներառական, ինչպես նաեւ անմիջական համագործակցություն ուսումնական հաստատությունների միջեւ:
Saturday, August 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment