News.am. 23-8-2012- Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT) հայտնել է, թե աշխատանքի ընդունվելու համար արաբերենին, պարսկերենին, հայերենին եւ եբրայերենին տիրապետող մեծ թվով քաղաքացիներ են դիմել։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե հուլիսի 25-ից իրենք հայտարարել էին, որ անհրաժեշտ են մասնագետներ արաբերենի, պարսկերենի, հայերենի, արաբերենի եւ եբրայերենի իմացությամբ։ Նշվում է, որ Թուրքիայի ազգային հետախուզությունում աշխատելու համար հիշյալ լեզուների իմացությամբ մեծ թվով անձիք են ինտերնետի միջոցով դիմել։ Դիմումների վերջնաժամկետ է նշվել սեպտեմբերի 3-ը։ Թեկնածուները պետք է լինեն Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր ծառայել են բանակում: Առաջնությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր կկարողանան աշխատել Թուրքիայի տարբեր շրջաններում եւ ողջ աշխարհում, ասված է Հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ավելին, հայերենից եւ պարսկերենից 70 բալից ավելի հավաքած թեկնածուները կազատվեն եւս մեկ օտար լեզու իմանալու թեստ հանձնելուց:
Thursday, August 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment