Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որից հետեւում է, որ իբր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է վերացնել Ռամիլ Սաֆարովին, գրում է lenta.ru-ն: Հաղորդագրությունում նշված է, որ Սաֆարովի դեմ մահափորձն իրականացվելու է «ահաբեկչության միջոցով» եւ որ Սարգսյանն իբր արդեն համապատասխան հրահանգ է տվել համապատասխան կառույցներին: Ընդ որում, ադրբեջանական կողմը հղում է անում տարածված «շշուկների» վրա: Գերատեսչությունը նշել է, որ իրենք ունեն բոլոր հնարավորությունները այդ մտադրությունը կանխելու համար:
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment