«Լրագիր» 5-9-2012- ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի պատճառով առաջացած սկանդալի վերաբերյալ, այսօր առավել քան կոշտ էր. նա անխնա քննադատության ենթարկեց ՀՀ իշխանություններին, մասնավորապես՝ ԱԳ նախարարին: «Ադրբեջանին դատափետել՝ այնպես կարող եմ դատափետել, որ բոլորդ զարմանաք»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում պետք է խոսել՝ արդյոք Հայաստանը կարող էր կանխել այն: Ըստ Ն. Զոհրաբյանի, միջազգային բոլոր հեռուստաալիքներով ցուցադրում էին, թե ինչպես են Ադրբեջանի օդանավակայանում դիմավորում Ռամիլ Սաֆարովին, նրան մեծարում ու ներում շնորհում, իսկ ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարում էր, թե իրենք կեսօրին նամակ են ուղարկել Հունգարիայում ՀՀ դեսպանատուն՝ ճշտելու համար, թե որքանով են հավաստի Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու մասին լուրերը: Ավելին, ըստ նրա՝ Հունգարիայի հայ համայնքի փոխնախագահն անձամբ իրեն ասել է, որ բացի Բուդապեշտում ՀՀ պատկան մարմիններին տեղեկացնելուց, Սաֆարովի արտահանձնման մասին հայտնել է նաեւ Երեւանում ԱԳՆ եւ Սփյուռքի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ու Ն. Զոհրաբյանը հարց տվեց՝ ուր էր ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ինչով էին զբաղված: «Ես առիթ ունեցել եմ ասելու, որ իմ տպավորությամբ ՀՀ դեսպանատների մեր պաշտոնյաները երկու գործառույթ են լավ կատարում՝ ապրիլի 24-ին Ցեղասպանության որեւէ հուշարձանի մոտ լացակումած միջոցառումները Սփյուռքի համայնքներում եւ ֆուրշեթներ սեպտեմբերի 21-ի անկախության տոնի ժամանակ»,- նշեց նա՝ հավելելով, որ բացի դրանից, դեսպանները զբաղված են օդանավակայանում հայ պաշտոնյաներին դիմավորելով ու նրանց ընդամենը ուղեկցելով:
Thursday, September 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment