Wednesday, September 5, 2012

ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ սպանությունը, որպիսին կատարել է Ռամիլ Սաֆարովը, չի կարող փառավորվել: “Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում սպանության համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Օգոստոսի 31-ին նրան տեղափոխել են Ադրբեջան եւ անմիջապես ներում շնորհել: Ես չէի ցանկանա մեկնաբանել իրավական գործընթացները, բայց ես կարծում եմ, որ անընդունելի է սպանության համար դատապարտված անձին ընդունել որպես հերոս: Ես մերժում եմ այնպիսի աշխարհի հեռանկարը, որի բարոյական արժեքները քայքայվում են, որտեղ մարդու արժանապատվության հանդեպ հարգանքը մերժվում է: Սա այն Եվրոպա չէ, որ մենք կցանկանայինք մեր սերունդների համար: Ես դատապարտում են հանցանքի փառավորումը եւ կոչ եմ անում բոլորիս աշխատել պահպանել Եվրոպայի Խորհրդի կողմից պաշտպանվող կյանքի հանդեպ հարգանքը եւ մեր արժեքները”:

No comments: