Panorama.am. 4-9-2012- Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարություն է տարածել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու ու ազատ արձակելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը: «Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ կոնվենցիան չպետք է ոտնահարվի քաղաքական նպատակների համար: Ես անհանգստացած եմ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից քաղաքական դրդապատճառներով հիմնավորված ներում շնորհելու որոշմամբ: Միաժամանակ կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ իրավիճակը սրացնող ցանկացած քայլերից ու հայտարարություններից», - ասված է հայտարարությունում:
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment