Wednesday, September 5, 2012

Ռուսաստանի Հանրային պալատը նախազգուշացնում է ղարաբաղյան հակամարտության սրման ծրագրված գործողության մասին

News.am. 4-9-2012- Վրդովմունք է առաջացնում ցինիկ եւ դաժան սպանություն կատարած հանցագործի ներումը: Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ Ադրբեջանում ներման կապակցությամբ նման մեկնաբանություն է արել ՌԴ Հանրային պալատի միջազգային համագործակցության եւ հանրային դիվանագիտության աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սոկոլովը: Մեկնաբանությունը դրվել է ՀՊ կայքում: «Հունգարական եւ ադրբեջանական իշխանությունների որոշումը անհնար է արդարացնել թշնամության կամ այլ պատրվակներով»,- նշել է նա: Սոկոլովը հայտարարել է, թե «արտաքին ոչ տարածաշրջանային գերտերության» կողմից ծրագրված գործողություն է իրականացվում հայ-ադրբեջանական հակամարտության սրման ուղղությամբ, նաեւ փորձ թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում: «Պատահական չէ, որ տվյալ իրադարձությունները տեղի են ունենում, ինչպես եւ վրաց-հարավօսական հակամարտությունը, ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին»,- ասել է ՀՊ անդամը:

No comments: