վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակ, որում իրենց բողոքն ու վրդովմունքն են հայտնել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ: «Մենք` մի խումբ հայ ուսանողներս եւ մեր համալսարանական ընկերները այլ երկրներից, ովքեր եվրոպական տարածքում կրթություն ստանալու համար ընտրել ենք Հունգարիան, արդյո՞ք պետք է հունգարական կառավարության այս քայլից եզրակացնենք, որ եվրոպական արժեքներ ասվածը դաժան սպանություն իրականացնողին հանձնելն է մի պետության, որը, ակնհայտ է, որ հերոսացնելու է մարդասպանին: Մենք պատրաստվում ենք մեր այստեղ գտնվելու ընթացքում հետեւել հունգարական կանոններին, ուստի դիմում ենք ձեզ` ակնկալելով ստանալ երաշխիքներ առ այն, որ կհարգվի մեր ինքնությունը եւ մեր համոզմունքները»,- ասվում է նամակում: Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում հայտնել է լրագրող Շուշան Հարությունյանը, ով ուղերձի հեղինակներից մեկն է, նամակը ստորագրելու ցանկություն են հայտնել նաեւ ուսանողներ Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Շրի Լանկայից, Խորվաթիայից, Վրաստանից, Իտալիայից ու Լեհաստանից: Հունգարիայում սովորող հայ ուսանողները հանրակացարանի իրենց սենյակների դռներին փակցրել են Գուրգեն Մարգարյանի նկարը: Այսօր երեկոյան Կանաչների կուսակցությունը Բուդապեշտում բողոքի ցույց է անցկացնելու Հունգարիայի կառավարության որոշման դեմ, որին մասնակցելու են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները:
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment