կարգավորման բանակցային գործընթացին բացառված են: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 4-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ ասուլիսում: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վՎերջին շրջանում Թուրքիայի արտգործնախարարը եւ մի շարք այլ պաշտոնյաներ կրկին բարձրաձայնում են ղարաբաղյան բանակցությունները միջնորդելու մասին եւ նույնիսկ բանակցությունները Ստամբուլում անցկացնելու վերաբերյալ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է«Ինչ վերաբերում է Ձեր հարցին թուրքական կողմի առաջարկների, նոր միջնորդության փորձերի, Ստամբուլում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ անցկացնելու: Ի՞նչ է նշանակում: Այն բազմաթիվ հանդիպումները, որոնք կայացել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրներում, վերջին շրջանում մի շարք Ռուսաստանի քաղաքներում, սպասված արդյունքի չ՞են հանգեցրել, որովհետեւ Ստամբուլու՞մ չէին կայանում»: Նրա խոսքով, թուրքական կողմից որեւէ միջնորդություն կամ միջամտության փորձեր այս հարցում բացառված են: «Թուրքիյի միջնորդության կամ միջամտության փորձերը հարեւան երկրներին վերաբերող հարցերում երբեւէ որեւէ դրական արդյունք չեն տվել, հակառակը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ապա բազմիցս ասվել է, եւ ոչ միայն Հայաստանի կողմից, որ այս հիմնախնդրում Թուրքիան որեւէ միջնորդական դերակատարություն չի կարող ունենալ»,- ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը:
Tuesday, September 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment