հրապարակել է Reuters գործակալությունը. Նավթային ընկերությունների ղեկավարների եւ դիվանագետների կարծիքով` «Բրիթիշ փեթրոլիում» (BP) ընկերությունն ստիպված կլինի միլիարդավոր դոլարներ ավելի ծախսել եւ ավելացնել ներդրումների ծավալը` Ադրբեջանում նավթի արդյունահանման էական անկումը դանդաղեցնելու համար: Լրացուցիչ ծախերը, որոնք անհրաժեշտ են Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) նավթահանքում նավթարդյունաբերման անկումը կանխելու համար, այնքան մեծ են, որ կարող են անգամ կոմերցիոն առումով ձեռնտու չլինել ընկերության համար: Այսպիսով, մասնավոր ընկոերությունների կողմից ներդրումների շարունակությունն ապահովելու համար, Ադրբեջանի կառավարությունը պետք է լրացուցիչ խթաններ տա, նշել են Reuters-i աղբյուրները: ԱՉԳ –ի խնդիրները ВР-ի համար շատ անհարմար պահի ի հայտ եկան. ընկերությանը 17 մլրդ դոլարի տուգանք է սպառնում` Մեքսիկական նեղուցում նավթի ատահոսքի համար: Նշվում է, որ ԱՉԳ-ն էլ չի արդարացրել սպասելիքները: Այն բանից հետո, երբ 2010թ. արդյունահանումը հասավ օրական 823,000 բարելի, արտադրության ծավալն սկսեց նվազել: Միաժամանակ, երեք փորձագետներ հայտարարել են, որ ապագայում արատադրությունը կնվազի եւ օրական 800,000 բարելի ցուցանիշին հասնելն անհնարին կլինի: Նախագծին մասնակից երկու ընկերությունների ղեկավարներ հայտարարել են, որ հիմնական խնդիրը նավթամբարներում ճնշման անկումն է: Ստեղծված իրավիճակից առավել հավանակն ելք է համարվում ԱՉԳ հանքավայրում արդյունահանման պայմանագրի երկարաձգումը 2024թ-ից հետո: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, այդ ուղղությամբ բանակցություններ արդեն տարվում են:
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment