PanARMENIAN.Net - 5 սեպտեմբերի 2012 – ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության 1000-ից ավել անդամները բողոքի ակցիայով են դիմավորելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, ով սեպտեմբերի 6-ին հանդիպելու է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակզմի հետ: ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի լրատվական բաժնից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ համալսարականների բողոքի ակցիան կանցկացվի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց` սեպտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին: Երիտասարդ համալսարանականները կպահանջեն ՆԱՏՕ-ից խստորեն դատապարտել ադրբեջանցի մարդասպանի արտահանձման և ազատ արձակման փաստը, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը:
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment