Wednesday, September 5, 2012

Էրդողանին Հիտլերին նմանեցրած գնդապետն ազատազրկվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինվորական դատարանը կալանքի տակ է առել
Ռազմաօդային ակադեմիայի գնդապետին` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուսանողների մոտ Ադոլֆ Հիտլերին նմանեցնելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը: Դատարանը որոշել է գնդապետին ազատազրկել մեկ տարի և երեք ամիս ժամկետով, սակայն հաշվի առնելով նրա լավ պահվածքը, կալանքի չափը կրճատվել է` դառնալով մեկ տարի և տասնհինգ օր: «Նմանօրինակ գործողությունը թիրախի տակ է առնում ոչ միայն անձին, այլ նաև նրա ղեկավարած կուսակցությանը: Հետևաբար` մեղադրյալը նման արարքով հետապնդել է քաղաքական նպատակներ` փորձելով վատաբանել վարչապետին և նրա կուսակցությանը»,- ասված է դատարանի որոշման մեջ: 2009 թվականին թուրքական Ռազմաօդային ակադեմիայի գնդապետը 4-րդ կուրսի ուսանողների մոտ պատերազմի պատմության դասընթացի ժամանակ երկրի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր համաշխարհային պատմության մեջ ամենաբացասական կերպարներից մեկին` Ադոլֆ Հիտլերի հետ:

No comments: