Wednesday, September 5, 2012

Ինչ են գրում ու կարդում Հունգարիայում. Սարսափելի դիլետանտիզմ, թե՞ փողի համար իրագործված գործարք

Panorama.am. 5-9-2012- Անհնարին է, որ այս դեպքի հետ շփում ունեցող նախարարություններից ոչ մեկը չգիտեր, թե Ադրբեջանը ի՞նչ է պատրաստում անել հանձնված հանցագործի հետ: Եթե ենթադրում ենք, որ Արդարադատության նախարարությունը մանրամասնորեն չի գիտակցել փաստերը, այդ դեպքում արտաքին գործերի նախարարության պարտականությունն էր զգուշացրել կառավարությանը հետևանքների մասին: Հայկական հասարակական կազմակերպությունները վերջերս դիմեցին կառավարությանը խնդրանքով` չհանձնել հանցագործին, որովհետև պարզ էր, որ նրանից հերոս կսարքեն` այսպիսով ստորացնելով հայ ժողովրդին:… …Հունգարական կառավարությունը պետք է բացատրություն տա` ինչպես վիրավորված հայ ժողովրդին, այնպես էլ ներքին և միջազգային հանրությանը, ովքեր զարմացած են կատարվածով,- «Սարսափելի դիլետանտիզմ, թե՞ փողի համար իրագործված գործարք» վերնագրով գրում է «lehetmas.hu» համացանցային կայքը: «Կացինով սպանողը` մեր ընկերը» 5-րդ պատգամ` Օրբան-Ալիևի ձևով. Մի սպանի՛ր: Բացառությամբ, եթե քո նախագահը խոստանում է հունգարացիներին, որ արժեթղթեր կգնի նրանցից. Այս դեպքում հանգիստ կարող ես: Իհարկե, նորմալ մի երկրում արտաքին գործերի նախարարն անմիջապես կհրաժարվեր (այստեղ պետք է նշենք, որ նրան այս ադրբեջանական բիզնեսից բաց են թողել, քանի որ Օրբանին Պետեր Սիյյարտոն` արտաքին գործերի նախարարի խորհրդատուն, Անիտա Օրբանը` էներգիաանվտանգության դեսպանը և Գյուլա Տելլերը` տնտեսագետ, վարչապետի խորհրդատուն են նրա փոխարեն մեկնել Բաքու). Հետևաբար, հրաժարական կտար արադարադատության նախարարը, որովհետև եթե մեկին կարելի է այսքան ամբարտավան ձևով խաբել, դա խայտառակություն է ամբողջ աշխարհով, իսկ եթե գիտեր, որ սա կստացվի, դա ողջ աշխարհով մեկ հանցագործություն է: Եվ, իհարկե, հրաժարվում է վարչապետը, որովհետև այսպիսի միջազգային ամոթի տակից սովորաբար դուրս չեն գալիս առանց հետևանքների: Բայց ի՞նչ եմ խոսում: Նորմալ երկրում իրադրությունը չէր հասնի մինչև այս աստիճան: Գրում է parameter.sk Սլովակիայի հունգարական փոքրամասնության համացանցային կայքը, 2012թ սեպտեմբերի 1, հեղինակ` Յանոշ Սեկի Հայտարարություն Մենք կառավարությունը չենք, մենք Վիկտոր Օրբանը չենք, և ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից, զոհի ընտանիքից, ընկերներից, նրա ազգականներից, որ մենք ստպված ենք մի որոշ ժամանակ էլ հանդուրժել (բայց ոչ երկար) այդպիսի ղեկավարներ, ովքեր մինչ մեզ ազնվության, բարոյականության մասին են քարոզում, առաջին առիթը բաց չեն թողնում, որ ցանկացած մեկին վաճառվեն մի փոքր «թեյավճարի» փոխարեն: Մենք դիակագողեր չենք, մենք վախկոտ ուխտադրուժ չենք: Եկե՛ք հանդիպենք սեպտեմբեր 4-ին, երեքշաբթի օրը, ժամը 6-ին Կոշութ հրապարակում, որպեսզի հունգարացի լինելը տհաճ իրավիճակ չլինի, որ դրանից հետո էլ կարողանանք շարունակել հայելու մեջ նայել, որ բախտավոր ազգերի անդամները իրավունք չունենան մեզ արհամարհել, որ պետք չլինի այս անտանելի ամոթով ապրենք: Nepszabadsag օրաթերթ, 2012թ. սեպտեմբերի 1. (Միլլա-ի կողմից կազմակերպված ցույցի վերաբերյալ) (Ծանոթություն` MILLA – «Մեկ միլիոնով հունգարական մամուլի ազատության համար» կազմակերպություն) Նկարը ցույցից է: kisalfold. hu համացանցային կայքը 2012թ սեպտեմբերի 4-ին գրում է. Ըստ Հունգարիայի նախկին արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչի` հունգարական կառավարությունը իրական, գրավոր երաշխավորություն պետք է պահանջեր ադրբեջանական ղեկավարությունից, որ` կացնով սպանողին ներում չեն շնորհելու, և որ` խոսքի տերը չլինելու և փոխադարձ համաձայնությունը չհարգելու դեպքում ադրբեջանական կողմը շատ ծանր հետևանքների առաջ կկանգնի: «Մարդասպանին փրկելուց հետո ադրբեջանական քաղաքականությունը քմծիծաղում է»,-գրում է origo.hu համացանցային կայք, 2012թ սեպտեմբերի 2-ին: «Ադրբեջանը դիվանագիտական ներկայացուցչություն Հունգարաիայում ստեղծել էր այն նպատակով, որ պաշտպանի Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թ.-ին այնտեղ սպանություն կատարեց: Հիմա, որ հաջողվեց նրան տուն տանել և ազատել, այդ հաջողության մեջ նրանք իրենց ազգի մեծությունն են տեսնում»,-ասված է այս վերնագրով նյութում: Ժոլտ Գրեցին 2012թ սեպտեմբերի մեկին իր greczy.blog.hu բլոգում գրում է. «Այն փաստը, որ Վիկտոր Օրբանը տականքի մեկն է, վաղուց գիտեի: Բայց, որ իր հայրենիքը`Հունգարիան էլ նրան չի հետաքրքրում, սա արդեն իրոք չափից շատ է»:

No comments: