Ապրիլի 29-ին ՀՀ Ազգային Ժողովը 96 կողմ, 3 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարությունը: Հայտարարության ընդունված վերջնական նախագծում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ներառել է «ՀՅԴ» խմբակցության երկու առաջարկությունները:
Ըստ այդմ, ՀՀ ԱԺ-ն ՀՀ նախագահին եւ կառավարությանը առաջարկում է`
- ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հայաստանյան քաղաքականությանը հաղորդել ավելի նախաձեռնողական բնույթ,
- ակտիվացնել եւ ընդլայնել ԼՂ-ի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրությանը լիարժեք տեղեկացնելուն ուղղված միջոցառումների մշակման եւ իրականացման ջանքերը` այդ նպատակով ներգրավելով համահայկական ներուժը, հնարավորություններն ու միջոցները,
- միջազգային իրավունքի շրջանակներում մշակել այն իրավական հիմքերը, որոնք կապահովեն առավել արդյունավետ համագործակցություն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կամ այլ բռնի միջոցների կիրառման դեպքում ՀՀ-ին` որպես ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորի, հնարավորություն կտան ապահովել ԼՂՀ-ի լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը,
- բանակցությունների արդյունավետության ապահովման նպատակով ամեն ջանք գործադրել` վերականգնելու համար ԼՂՀ-ի ներկայացուցիչների լիարժեք մասնակցությունը այդ գործընթացին` որպես հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմ,
- նախապատրաստել ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչման այլընտրանքային հնարավորություններ, որոնք պետք է գործադրվեն Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների տապալման դեպքում:
Հայտարարության նախաբանում Ազգային ժողովը հիմնավորում է իր առաջարկությունները, այդ թվում` դրանք պայմանավորելով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող զարգացումների վերաբերյալ իր անհանգստությամբ, ինչպես նաեւ նկատի ունենալով Ադրբեջանի անթաքույց քայլերը` հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների գործընթացը խափանելու, նավթային ֆինանսական հոսքերի հաշվին ռազմական գերակշռության հասնելու եւ պատերազմի միջոցով խնդիրը լուծելու ուղղությամբ:
Նշենք, որ դեմ էին քվեարկել «Ժառանգության» նիստին ներկա անդամներից 3-ը, թեեւ նախօրեին հայտարարվել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր. «Ես կարծում եմ, այդ հայտարարությունը անատամ եւ անսկզբունք նմանակում է եւ փաստորեն փորձում է թույլ հիմունքներով փոխարինել ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությունը»:

No comments:
Post a Comment