Monday, May 12, 2008

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի հանրապետություն է ժամանել 84 234 զբոսաշրջիկ

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 84 234 զբոսաշրջիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 73 188-ի դիմաց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 89 542 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպը կազմել է 116.5 տոկոս:
Նշենք, որ յուրաքանչյուր տարի հանրապետություն ժամանող զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2007 թ-ին 2006-ի համեմատ աճել է շուրջ 33 տոկոսով` կազմելով 510 հազ. 287:

No comments: