Wednesday, June 11, 2008

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ է ԵՏ ՄՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ»

Ղարաբաղյան հարցի ռազմական լուծումն արդեն իրականացվել է, եւ այսօր պետք է ամեն բան անել խնդրի խաղաղ կարգավորման համար: Հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ խաղաղ կարգավորումը բխում է թե' հայ, եւ թե' ադրբեջանցի ժողովուրդների շահերից:Նախարարի խոսքերով, այսօրվա բանակցային գործընթացի հիմքում դրված է խաղաղ կարգավորման գաղափարը, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպմանը կողմերը հաստատել են առկա հիմքով բանակցությունների շարունակման պատրաստակամությունը:Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից անօդաչու ինքնաթիռներ ձեռք բերելու մտադրությանը, ՀՀ պաշտպանության նախարարը չբացառեց, որ դրանց օգնությամբ ադրբեջանական կողմը ցանկանում է ուսումնասիրել ԼՂ-ի եւ ՀՀ-ի սահմանային գոտին: Ս.Օհանյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմից նման ինքնաթիռների ձեռք բերման դեպքում հայկական կողմը եւս կդիմի համապատասխան քայլերի, քանի որ «Հայաստանը չպետք է ետ մնա Ադրբեջանից»:

No comments: