«ԹԵՐԹ. ԱՄ», 13.06.0.8: «Ես հայտարարել եմ եւ մեկ անգամ եւս ասում եմ, որ պաշտպանելու եմ մեր քաղաքացիների բողոքի իրավունքը, սակայն դա չի ենթադրում ամենաթողության իրավունք: Մեր երկրում հանրահավաքներ եղել են ու, համոզված եմ, լինելու են, դա ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է: Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է: Այսինքն, դուք պետք է անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում: Սա չի նշանակում, որ պետք է որեւէ բան չձեռնարկեք, եթե մարդիկ խախտում են օրենքը: Եթե զանգվածային միջոցառումը դուրս է գալիս օրենքի շրջանակներից, դուք արդեն հստակ պատասխանատվություն եք կրում: Որեւէ մեկը չպիտի կարողանա ժողովրդավարության անվան տակ քողարկել իր օրինազանցություններն ու հանցավոր գործողությունները», - այսօր ոստիկանության բարձրագույն ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ոստիկանության հետ ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս երկրի ղեկավարն ասել է, որ ինքը տեղյակ է ընդդիմության հունիսի 20-ին նախանշած հանրահավաքի մասին եւ որեւէ արտառոց երեւույթ այդտեղ չի տեսնում:
«Քաղաքապետարանը հայտատուներին առաջարկել է մեկ այլ տեղում անցկացնել հանրահավաք, թող գնան, անցկացնեն: Իսկ որ արդեն մի ամիս է, բոլորիս վախեցնում են, ողջ մամուլը հեղեղել են ինչ-որ այսպես գաղտնիության շղարշ կրող ակնարկներով, ինձ համար սա անհասկանալի է: Ով ուզում է հանրահավաք անցկացնել, խնդրեմ, թող դիմեն եւ քաղաքապետարանն ու իրավապահ մարմինները անպայման կգնան նրանց ընդառաջ եւ հնարավորություն կտան հանրահավաք անցկացնելու: Որեւէ տագնապելու բան չկա, մի տագնապեք, ամեն ինչը հանգիստ է լինելու, նորմալ եւ լավ», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

No comments:
Post a Comment