Monday, June 16, 2008

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԲԱՑՈՒՄ ԵՆ

Հունիսի 12-ին տեղի ունեցած նիստի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի պահանջներից եւ նպատակ ունի օրենքով սահմանել ՀՀ կառավարության կառուցվածքը: Օրինագծով ՀՀ կառավարության կառուցվածքում ընդգրկվել են հետեւյալ նախարարությունները` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն,Կրթության եւ գիտության նախարարություն, Մշակույթի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, Սփյուռքի հարցերի նախարարություն, Տարածքային կառավարման նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարություն, Քաղաքաշինության նախարարություն, Ֆինանսների նախարարություն: Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ րենքն ուժի մեջ կմտնի 2008թ. հուլիսի 1-ից: Սփյուռքի հարցերի նախարարությունը, ըստ փաստաթղթի, ՀՀ կառավարության կառուցվածքում կընդգրկվի 2008թ. հոկտեմբերի 1-ից:

No comments: