ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱԶԳ : Սեպտեմբերին Արցախում կանցկացվի աննախադեպ «կոլեկտիվ հարսանիք», որը նախաձեռնել է մոսկվայաբնակ հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը: Ինչպես ասում է բարերարը, նպատակը ժողովրդագրական աճ ապահովելն է.«Արցախում պետք է ժողովրդագրական «պայթյուն» լինի: Պետք է բնակչության թիվը հասցնել 300 000, իսկ դրա համար պիտի օգնենք երիտասարդ ընտանիքներին սոցիալական ծրագրերով: Այս հարսանիքը ավանդական կդառնա: Ամեն մի ամուսնացող զույգի կքահայրը կդառնա մեկ բարերար, որը հետագա ամբողջ կյանքի ապավեն կլինի նրանց»:Ավելացնենք, որ բարերարի խոսքերով ծնելիության խթանման համար ընտանիքում առաջին երեխայի համար կհատկացվի 2000, երկրորդի` 3000, երրորդի` 5000, չորրորդի` 10 000, հինգերորդի` 20 000, վեցերորդի` 50 000, իսկ յոթերորդի` 100 000 ԱՄՆ դոլլար: Նշենք, որ "Կոլեկտիվ հարսանքի" օրը նորապսակների համար նախատեսված է նաեւ մեծ համերգ: Հարասանիքին մասնակցելու համար առայժմ գրանցվել է 550 զույգ, հաղորդում է Դե-ֆակտո գործակալությունը:
Saturday, June 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment