ՍՏԱՄԲՈՒԼ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վերջերս կատարված վիրահատության եւ առողջական խնդիրների պատճառով հեռացել է իր պաշտոնից, որը վարում էր 1998 թվականից ի վեր:52-ամյա Մութաֆյանը մի քանի ամիս առաջ ենթարկվել է վահանագեղձի վիրահատության: Վիրաբուժական միջամտությունից անմիջապես հետո պատրիարքարանը հայտարարել է, որ Մութաֆյանին երկար ժամանակ է հարկավոր ապաքինման համար, քանի որ նա տառապում էր ծայրահեղ հոգնածությունից:Այնուամենայնիվ, շուտով պարզ դարձավ, որ դա պարզապես հոգնածություն չէր: Պատրիարքի հիվանդության հետեւանքով վերջինիս բազմաթիվ պաշտոնական գործերը հետաձգվել են, ներառյալ պատրիարքարանի տեղեկագիր «Լրաբեր»-ի հրատարակումը:Պատրիարքարանի արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանը եւ Շահան Սվազյանը ժամանակավորապես կատարում են Մութաֆյանի գործառույթները: Աթեշյանը անցյալ ամիս Վատիկանում տեղի ունեցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ ներկայացրել է պատրիարքարանը:Տարբեր նյարդաբաններ, որոնք հետազոտել են պատրիարքին, ենթադրում են, որ նա տառապում է նյարդաբանական խանգարմամբ, այնուամենայնիվ, նրանք դեռ չեն որոշել, թե դա կոնկրետ ինչ հիվանդություն է:
Saturday, June 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment