«ԼՐԱԳԻՐ», 12.06.08: Ինչպես է նախկին դաշնակցական Ժիրայր Սէֆիլյանը վերաբերում ՀՅԴ պահվածքին, որ դրսեւորվում էր Սէֆիլյանի ազատազրկման գործընթացի հանդեպ, եւ երբ նա արդեն ազատազրկվել էր: Այդ մասին հունիսի 12-ին լրագրողները հարց են ուղղել ազատության մեջ հայտնվելուց հետո Ուրբաթ ակումբում առաջին մամուլի ասուլիսը տվող Ժիրայր Սէֆիլյանին: Նա պատասխանել է, որ Դաշնակցությանը վերաբերում է որպես ազգային հաստատություն, ինչպես եկեղեցին, կամ բանակը:
«Դաշնակցության, այսօրվա դրությամբ 33 երկրում կառույց ունենալը, կառույց է համաշխարհային փաստորեն: Դա դաշնակցության ղեկավարության սեփականությունը չէ, դա հայ ժողովրդի սեփականությունն է, եւ դա պետք է ծառայի հայ ժողովրդին, այլ ոչ թե մի խումբ մարդկանց: Իմ տեսակետն այդպիսին է, եւ այսօր պետք չէ զարմանալ Դաշնակցության այսօրվա, ինչ որ չափով առաքելությունից շեղված ընթացքից, որովհետեւ մեր բոլոր հաստատությունները այդ հիվանդությամբ տառապում են: Սկսած եկեղեցուց, մեր սուրբ, առաքելական եկեղեցու ղեկավարությունը շեղված է այսօր իր ուղուց: Այսինքն մենք, բոլոր հաստատություններն ազգային, առողջացնելու, բուժելու խնդիր ունենք, դրանցից մեկն էլ Դաշնակցությունն է», ասում է Ժիրայր Սէֆիլյանը:

No comments:
Post a Comment