Saturday, June 14, 2008

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

ԲԱՔՈՒ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պաշտոնական Բաքուն բացառում է ներկա փուլում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացում:«Ադրբեջանը չի պատրաստվում այսօր բանակցային գործընթացում ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը, քանի որ խաղաղ բանակցություններ է վարում Հայաստանի հետ, որն անվիճելիորեն այդ հակամարտության հրահրողն ու ադրբեջանական հողերի զավթիչն է: Եթե Հայաստանը համաշխարհային հանրության առջեւ հայտարարի, որ կարգավորման գործընթացից մի կողմ է քաշվում եւ այսուհետ չի միջամտելու, ապա այդ հարցը կարող է քննարկվել ապագայում»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:Մամեդովի կարծիքով, Հայաստանը, այսօր որոշակի հարցեր առաջ քաշելով, փորձում է ձգձգել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:«Ադրբեջանը կարող է բանակցությունների գնալ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի հետ, սակայն միայն որոշակի հարցերի լուծման համար, որ վերաբերում են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայ համայնքների համատեղ կեցությանը խաղաղ համաձայնագրի կնքումից հետո, որը շուտ չի լինի»,- ասել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը:

No comments: