ԲԱՔՈՒ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Վերջերս Սանկտ Պետերբուրգում անցկացված Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը ծրագրված էր վաղուց, եւ ավելի մեծ արժեք էր ներկայացնում Սերժ Սարգսյանի համար, որ շահագրգռված է իր երկրի միջազգային հեղինակության վերականգնմամբ` Երեւանում հայկական ընդդիմության հանրահավաքների արյունոտ ճնշումից հետո»: Ինչպես հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը», այս կարծիքն արտահայտել է քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը «Նովոստի» գործակալության կազմակերպած Բաքու-Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ:Սադիխովի կարծիքով, «միամտություն կլիներ նախագահների հանդիպումից դրական որոշումներ սպասել»:«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ մյուս միջազգային կազմակերպությունների Ղարաբաղին առնչվող բանաձեւերի հիման վրա»,- շարունակել է նա` նշելով, որ այդ բանաձեւերը համահունչ են միջազգային իրավունքի նորմերին եւ չեն հակասում հակամարտության քաղաքական կարգավորմանը:
Saturday, June 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment