Saturday, June 14, 2008

«ՇՈՒՇԻՆ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԼՂՀ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱԶԳ- Դե-Ֆակտո գործակալությունը հաղորդում է, որ ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը ռուսաստանաբնակ հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի հետ այցելել է Շուշի քաղաք` ծանոթանալու մի շարք օբյեկտների շինարարական աշխատանքների ընթացքին: Տեղում անց է կացվել խորհրդակցություն, որին ներկա էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար անձինք: Քննարկվել են Շուշի քաղաքի վերանորոգման ու զարգացման հետ կապված հարցեր:«Մենք պետք է վերականգնենք Շուշին պահպանելով իր պատմական դեմքը: Շուշին պետք է դառնա ԼՂՀ երկրորդ մայրաքաղաքը, այնպես ինչպես Սանկտ Պետերբուրգն է ՌԴ համար»,-նշել է Լ. Հայրապետյանը եւ ավելացրել, որ միջոցները չի խնայի Շուշին ժամանակակից մշակութային եւ զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար."Եթե ընտանիքիդ համար գնումներ ես կատարում` չես խնայում, ճիշտ այդպես էլ երբ ես մի բան եմ կառուցում, չեմ մտածում, թե ինչքան պիտի ծախսեմ` 100մլն, 200 թե 300: Կարեւորը Արցախում կյանքի համար նորմալ պայմաններ ստեղծելն է»,-ասել է հայտնի բարերարը:

No comments: