«ԼՐԱԳԻՐ», 25.07.08: Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանի առաջ կանգնեցնելու համար ընդդիմության նախաձեռնած քաղաքացիական ստորագրահավաքի ներկայիս արդյունքը ավելի քան 100 հազար ստորագրությունն է: Այդ տվյալը հուլիսի 25-ին Տեսակետ ակումբում ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա ասել է, թե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սպասվում է ավելի տպավորիչ արդյունք: Արման Մուսինյանը նշել է, թե ստորագրություններ գալիս են բոլոր մարզերից, իսկ ամենից ակտիվը Երեւանն է: Նա նաեւ նշել է, թե լինում են առանձին, տեղական նախաձեռնություններ, ստորագրահավաքին խոչընդոտելու առումով, բայց աչքի զարնող, աղաղակող խոչընդոտներ դեռ չկան: Արման Մուսինյանը նաեւ նկատել է, թե անում են հնարավորը, որպեսզի ստորագրաթերթիկների մեջ չլինեն թյուրիմացություններ:Monday, July 28, 2008
100 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԼՐԱԳԻՐ», 25.07.08: Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանի առաջ կանգնեցնելու համար ընդդիմության նախաձեռնած քաղաքացիական ստորագրահավաքի ներկայիս արդյունքը ավելի քան 100 հազար ստորագրությունն է: Այդ տվյալը հուլիսի 25-ին Տեսակետ ակումբում ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա ասել է, թե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սպասվում է ավելի տպավորիչ արդյունք: Արման Մուսինյանը նշել է, թե ստորագրություններ գալիս են բոլոր մարզերից, իսկ ամենից ակտիվը Երեւանն է: Նա նաեւ նշել է, թե լինում են առանձին, տեղական նախաձեռնություններ, ստորագրահավաքին խոչընդոտելու առումով, բայց աչքի զարնող, աղաղակող խոչընդոտներ դեռ չկան: Արման Մուսինյանը նաեւ նկատել է, թե անում են հնարավորը, որպեսզի ստորագրաթերթիկների մեջ չլինեն թյուրիմացություններ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment