«TERT.AM», 25.07.08: «Օգոստոսի ի հանրահավաքը քաղաքապետարանը չի արտոնել, սակայն ընդդիմությունը օգտվելով խաղաղ հանարահավաքներ անցկացնելու իրավունքից հանրահավաքը կանցկացնի Մատենադարանում», այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Տեսակետ» ակումբում հայտարարել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:Հիշեցնենք, որ քաղաքապետարանը մերժել էր ընդդիմության հանրահավաքը Մատենադարանի տարածքում կամ Ազատության հրապարակում անցկացնելու դիմումը: Ընդդիմության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին անգամ քաղաքապետարանի ներկայացուցիչն առաջարկել էր տարածքը տրամադրել պայմանով, որ դրանից հետո ընդդիմությանը չանցկացնի նախապես հայտարարած երթը: Ամդրադառնալով Սերժ Սարգսյանին բլոգերներից մեկի հարցին, թե նստացույցի մասնակիցները խանգարում են տարածքի խանութատերերին, Արման Մուսինյանը պատասխանել է, որ, այո, իրենք էլ են գտնում, որ ընդդիմության տեղը Հյուսիսային պողոտան չէ, այլ Ազատության հրապարակն է, որը իշխանությունները պետք է տրամադրեն ընդդիմությանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment