Thursday, July 10, 2008

Պաշտոնյաների եւ պաշտոնաթող գեներալների ձերբակալության նոր ալիք Թուրքիայում

Հուլիսի 3-ի առավոտյան Անկարայում եւ Ստամբուլում ձերբակալվել է 24 մարդ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պաշտոնաթող զինվորականներ, ովքեր կասկածվում են մի շարք սպանություններ նախապատրաստելու մեջ:
Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները կարող են լինել «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական խմբավորման անդամներ:
Ենթադրություններ կան, որ «Էրգենեկոն»-ը առնչություն ունի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի դեմ մահափորձի հետ:
«Ֆրանսպրես»-ի վկայությամբ՝ ձերբակալվածների թվում են գեներալներ Հուրսիթ Թոլոնը եւ Սեներ Էրույգյուրը, որոնք ընդդիմանում էին իշխող կուսակցությանը:
Խուզարկվել է «Ջումհուրիեթ» հակակառավարական թերթի խմբագրությունը:

No comments: