Thursday, July 10, 2008

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՊՈՆՏՈՍՑԻ ՀՈՒՅՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ

Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն արգելվելու դեպքում թուրքական դեմոկրատիան վերանալու մասին որոշում ընդունելուց հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս անգամ էլ Անկարայից պահանջել է վերադարձնել Էգեյան ծովի թուրքական երկու կղզիներում բնակվող պոնտոսցի հույներին պատկանող անշարժ գույքը, որն անցյալ դարի 50-ականներին թուրքերը բռնազավթել էին թուրք-հունական ճգնաժամերի ժամանակ: Ըստ թուրքական «Ռադիկալի»` «Պաշտպանիր հունական փոքրամասնության իրավունքները» կոչով Անկարային դիմած ԵԽԽՎ-ն որոշման մեջ նշել է, որ թուրքերը պետք է կամ վերադարձնեն հույներին պատկանող տները, կամ էլ փոխհատուցեն հույների կորցրած անշարժ գույքի դիմաց: Նշելով, որ Թուրքիայի եւ Հունաստանի հարաբերություններում ի հայտ եկած ճգնաժամերի պատճառով կղզիների հույն բնակչությունը երկար ժամանակ տառապանքներ է կրել, որոշման մեջ ասվում է, որ Թուրքիայի դրական քայլը լավ օրինակ կլինի՝ Եվրոպայի հետ լավ հարեւանության արժեքների հարգանքի տեսակետից: Որոշումով Անկարայի առաջ պահանջ է դրվել երաշխավորել 20-րդ դարի առաջին կեսին կղզիներից հարկադրաբար հեռացած հույների անշարժ գույքի իրավունքները եւ ապահովել այդ մարդկանց վերադարձը հայրենի բնակավայրեր:

No comments: