«Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալներով` Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ-ի տարածաշրջանում: Ուսումնասիրված 121 պետությունների շարքում Հայաստանը
զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը, սակայն ԱՊՀ-ի մյուս բոլոր երկրները հաջորդում են նրան:
Դասակարգման համար հիմք են ծառայել Համաշխարհային բանկի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի, «Ֆրիդոմ հաուս»-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների 2007 թվականի զեկույցները: Հաշվի են առնված անցած տարում համախառն ներքին արդյունքի աճի, արժեզրկման եւ գործազրկության մակարդակի, հարկային եւ օրենսդրական համակարգի վիճակի, ինչպես նաեւ մարդու ազատությունների վերաբերյալ հրապարակումները:
«Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին որոշ քայլեր են ձեռնարկել հարկային եւ մաքսային համակարգի բարելավման ուղղությամբ: Սակայն թեեւ տնտեսական աճի բարձր տեմպեր են արձանագրվել, գործազրկության մակարդակը երկրում մնում է բարձր, կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը բավարար չէ, եւ սահմանափակված են մարդու ազատությունները», - արձանագրում է «Ֆորբս»-ը:
ԱՊՀ-ի երկրներից Հայաստանից հետո բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրը Վրաստանն է, որը 68-րդ տեղում է. այստեղ հիմնական խոչընդոտ է դիտվել գործազրկություն: Ադրբեջանը 82-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը` 86-րդ: «Ռուսաստանում քաղաքական անորոշությունը, կոռուպցիան անվստահություն են առաջացնում ներքին եւ օտարերկրյա ներդրողների շրջանում: Ռուսաստանը զգալի առաջընթացի չի հասել օրենքի գերիշխանության կայացման բնագավառում, ինչը համարվում է ժամանակակից շուկայական տնտեսության հիմքը», - նկատել է «Ֆորբս»-ը:
Բիզնեսի համար աշխարհում լավագույն երկիր է ճանաչվել Դանիան. այստեղ բնակչության կենսամակարդակը «Ֆորբս»-ը գնահատել է ամենաբարձրը: Հանդեսի վկայությամբ` Դանիայում իշխանությունները ամենաքիչ կոռումպացվածն են, եւ մասնավոր սեփականության պաշտպանվածության մակարդակն ամենաբարձրն է: Առաջատար տասնյակում Դանիային հաջորդում են Իռլանդիան, Ֆինլանդիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Կանադան, Սինգապուրը, Հոնկոնգը եւ նախկին խորհրդային երկրներից Էստոնիան: Բիզնեսի համար վատագույն պայմաններն արձանագրվել են Տաջիկստանում, Սիրիայում, Զիմբաբվեում եւ Չադում:

No comments:
Post a Comment