Համաժողովրդական շարժման այսօրվա հանրահավաքում ելույթ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իր ելույթում նա խոսել է շարժման առաջիկա անելիքների մասին. «Մենք կառուցողական երկխոսության առաջարկ արեցինք իշխանություններին, բայց նրանք կամ չհասկացան, կամ սխալ գնահատեցին: Ուստի մենք առաջիկայում փոխելու ենք մեր մարտավարությունը: Հուլիսի ընթացքում ձգտելու ենք հասարակության առավելագույն մոբիլիզացիայի»: Շարժումն այդ ընթացքում աշխատելու է հիմնականում երկու ուղղություններով. զանգվածային եւ ոչ զանգվածային պիկետներ, ցույցեր, երթեր, մարզային հանրահավաքներ, ասում է Տեր-Պետրոսյանը: Դրանց նպատակը օգոստոսի 1-ի հանրահավաքի կազմակերպումն է, որի ընթացքում տրվելու է Սերժ Սարգսյանի 100 օրվա ամփոփումը եւ հետագա գործողությունները, որոնք բխելու են դրանից: Երկրորդ ուղղությունը, որով զբաղվելու է Շարժումը, նախընտրական դաշինքը տեւական քաղաքական գործոնի վերածելու աշխատանքն է, այն է` ջանքերը Հայ Ազգային Կոնգրեսի ստեղծմանն ուղղելը: Տեր-Պետրոսյանը վստահ է, որ Կոնգրեսին կմիավորվի ամբողջ ժողովուրդը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը Շարժման անունից դիմել է հետեւյալ կտրուկ պահանջներով. անհապաղ ազատել քաղբանտարկյալներին, անհապաղ դադարեցնել հետապնդումները, կտրուկ միջոցներ ձեռնարկել Հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի ապօրինի շրջաբերականի հիման վրա իրականացվող քաղաքական բոլոր հետապնդումները, (Ի դեպ, Տեր-Պետրոսյանը դիմում է Մարդու իրավունքի պաշտպանին եւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` այդ շրջաբերականին տալ իրավական լիարժեք գնահատական), շուտափույթ բացահայտել եւ դատական պատասխանատվության ենթարկել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուներին, առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին: Եւ եւս մեկ պահանջ` անմիջապես պաշտոնանկ անել նախագահական ընտրությունների ընթացքում կեղծիքները կազմակերպած եւ հովանավորած, ինչպես նաեւ մարտի 1-ի ոճրագործությանը առանցքային դերակատարություն ունեցած անձանց. ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյան, Նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյան, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյան:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ նշված պահանջները չկատարելու դեպքում, օգոստոսի 1-ից սկսած, համաժողովրդական շարժման հիմնական պահանջը լինելու է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:

No comments:
Post a Comment