Tuesday, July 22, 2008

ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ Է ԵՂԵԼ ԴԻՆՔԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ

Հրանտ Դինքի դեմ կատարված ոճրագործությունն ուսումնասիրելու համար Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հանձնաժողովի ընդունած եզրակացության մեջ ասվում է, որ Տրապիզոնի եւ Ստամբուլի անվտանգության ու ժանդարմերիայի տնօրենությունները նախապես տեղեկացված են եղել Դինքի նկատմամբ պատրաստվող մահափորձի մասին եւ անտարբերություն են ցուցաբերել: Թուրքական «Միլիեթի» փոխանցմամբ, հանձնաժողովի զեկույցում ասվում է, որ Դինքի նկատմամբ պատրաստվող մահափորձը քամահրելով եւ պաշտոնեական ծառայության մեջ անբարեխղճություն ցուցաբերելով Ստամբուլի եւ Տրապիզոնի անվտանգության եւ ժանդարմերիայի տնօրենությունները ոտնահարել են «մարդու կյանքի իրավունքը կարգավորող» Թուրքիայի սահմանադրության 17-րդ հոդվածը, հաղորդում է Արմենպրեսը:

No comments: