Tuesday, July 22, 2008

ՏՊԱԳՐՎԵԼ Է ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԳԻՐՔԸ

Տպագրվել է Հրանտ Դինքի «Երկու դրկից ժողովուրդներ, հեռու հարեւաններ» գիրքը, որ նա ժամանակին գրել էր Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի համար: Գիրքը հրատարակվել է «Ակոս» թերթի սպանված խմբագրապետի անվան միջազգային հիմնադրամի ջանքերով:
«Այս գիրքը հրավեր է... ջերմության, սիրո ու գիտակցության հրավեր` ուղղված համայն մարդկությանը», - գրքի առաջաբանում գրել է «Ակոս»-ի նոր խմբագրապետ Էթիեն Մահչուպյանը:
Իր գիրքը նվիրելով բոլոր հայերին, որոնք հազարավոր տարիներ ապրելով եւ բարգավաճելով այդ հողում` ողբերգական տարիներին տարհանվել են իրենց բնօրրանից, ինչպես նաեւ կյանքից զրկված անատոլիայի բոլոր անմեղ բնակիչներին` անկախ այն հանգամանքից` հայ են, թուրք, թե քուրդ, դինքը իր առաջին եւ վերջին գրքում գրել է. - «Մեր նախնիները այս կամ այն կերպ լրացրել են իրենց սեփական էջերը, իրական խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք այսօր լրացնելու երկկողմ հարաբերություններում առկա սպիտակ էջերը: Արդյո՞ք մենք պատրաստվում ենք վարվել այնպես, ինչպես վարվեցին այդ ահռելի աղետի պատասխանատուները, թե՞ ուզում ենք դասեր քաղել եւ լրացնել այդ էջերը քաղաքակիրթ մարդկանց նման: Սա է մեր առջեւ դրված ամենամեծ պատասխանատվությունը»:

No comments: