Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերության ավանդատուների ժառանգների հայցադիմումները վերանայման փուլում են, ավանդների փոխհատուցման գործընթացը հավանաբար կավարտվի մինչեւ ընթացիկ տարեվերջ: Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության հարցման, այս մասին հայտնել է ավանդների փոխհատուցման հարցերով զբաղվող ամերիկյան իրավաբանական գրասենյակի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանը:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը, ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գտնվող Ապահովագրական փոխհատուցումների գլխավոր հիմնադրամի գրասենյակ ուղարկվել է 3840 հայցադիմում: Վճարումների ընդհանուր գումարը կազմում է 17 մլն. ԱՄՆ դոլար, որից օժանդակ ծախսերը հանելուց հետո կմնա 11 մլն. դոլար: Մամուլի քարտուղարը հայտնեց նաեւ, որ «Աքսա»-ի հետ հարցերի կարգավորմամբ զբաղվող համապատասխան մարմինները նամակագրություն կհաստատեն հայցվորների հետ, կտեղեկացնեն նրանց հայցի բավարարման կամ մերժման մասին:
Հիշեցնենք, որ 2007թ. հուլիսին ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել էր երիտասարդ իրավաբանների խումբ` ընկերության ավանդատու հանդիսացած ցեղասպանության զոհերի ժառանգներին օգնություն ցույց տալու համար: Խումբը անց է կացրել խոհրդատվություններ, կազմել հայցադիմումներ, որոնք հետագայում ուղարկվել են ապահովագրական փոխհատուցումների գլխավոր հիմնադրամի գրասենյակ` Լոս Անջելես: Բոլոր ծախսերը արդարադատության նախարարությունը վերցրել է իր վրա:
Saturday, August 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment