Monday, December 22, 2008

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ

«Լրագիր»- 19.12.2008- «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստում թույլատրել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմին` ՀՀ ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժիններում բացել «Հայկական սփյուռք» անվամբ արտաբյուջետային բանկային հաշիվ։ Սահմանվել է, որ հիշյալ հաշվի մուտքերը բարերարների կողմից նվիրատվություններ են, իսկ ելքերը կատարվում են ՀՀ ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով` ՀՀ սփյուռքի նախարարի հրամանով հայկական սփյուռքի հետ կապված ծրագրերի ֆինանսավորման նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

No comments: