ԲԱՔՈՒ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղյան հակամարտության լուծման համար, որպեսզի խնդիրը միշտ ուշադրության կենտրոնում լինի, խորհրդարանում անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով: Այս մասին «Թրենդ նյուսին» ասել է Ադրբեջանի խորհրդարանում ընդդիմությունը ներկայացնող «Մուսավաթ» պատգամավորական խմբի անդամ Փանահ Հուսեյնը:
Հուսեյնը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի հիմնական խնդիրն է, եւ սկսած 1995 թվականից թե' իշխանությունը, եւ թե' ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները հանդես են եկել խորհրդարանում հակամարտության հարցերի հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ: Սակայն այդ առաջարկները զանազան պատրվակներով չեն ընդունվել:
Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովն իր հերթին ասել է, որ նման բնույթի հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն չկա. «Քանի որ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ողջ ժողովուրդը: Այդ հարցը չի կարող մի հանձնաժողովի գործը լինել, դա ողջ ժողովրդի գործն է»:Sunday, December 14, 2008
Ադրբեջանցի ընդդիմադիրը առաջարկում է Ադրբեջանի խորհրդարանում ստեղծել ղարաբաղյան հակամարտության հարցերի հանձնաժողով
ԲԱՔՈՒ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ղարաբաղյան հակամարտության լուծման համար, որպեսզի խնդիրը միշտ ուշադրության կենտրոնում լինի, խորհրդարանում անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով: Այս մասին «Թրենդ նյուսին» ասել է Ադրբեջանի խորհրդարանում ընդդիմությունը ներկայացնող «Մուսավաթ» պատգամավորական խմբի անդամ Փանահ Հուսեյնը:
Հուսեյնը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի հիմնական խնդիրն է, եւ սկսած 1995 թվականից թե' իշխանությունը, եւ թե' ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները հանդես են եկել խորհրդարանում հակամարտության հարցերի հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ: Սակայն այդ առաջարկները զանազան պատրվակներով չեն ընդունվել:
Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովն իր հերթին ասել է, որ նման բնույթի հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն չկա. «Քանի որ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ողջ ժողովուրդը: Այդ հարցը չի կարող մի հանձնաժողովի գործը լինել, դա ողջ ժողովրդի գործն է»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment