Sunday, December 14, 2008

Երևանում բացվեց Վիլյամ Սարոյանի արձանը

HayInfo-14.12.2008- Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում այսուհետ քաղաքի անցուդարձին կհետևի աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը, ում բրոնզաձույլ արձանը բացվեց այսօր: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, մի խումբ հասարակական և մշակույթի գործիչներ: Խաչմերուկին հարող տարածքը որոշ ժամանակ փակ էր երթևեկության համար, մոտենալ կարող էին միայն բացմանը ներկա գտնվել ցանկացողները: Վիլյամ Սարոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու միտքը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ, «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանինն է, նա էլ իրականացրել է գաղափարը պետական այրերի և սփյուռքի բարերարների օգնությամբ: Արձանի հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետները` Ռուբեն Հասրաթյանը և Լևոն Իգիթյանը, այն բրոնզից ձուլվել է Չեխիայում: Երևանում Սարոյանի արձանը բացելու պատիվը վերապահվեց հեղինակ Դավիթ Երևանցուն և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

No comments: