Tuesday, December 23, 2008

ՄԻՋԱՄՏՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Azg. 24-12-2008- Ըստ «Արմենպրեսի», Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Խազար Իբրահիմը հայտարարել Է, որ պաշտոնական Բաքուն չի միջամտում հայ-թուրքական հարաբերություններին: «Նախ, Թուրքիայի պաշտոնատարներն արդեն հայտնել են իրենց վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ: Մյուս կողմից՝ մենք քանիցս հայտնել ենք, որ Ադրբեջանը չի միջամտում երկու ինքնիշխան պետությունների միջեւ առկա հարցերին», նշել Է նա երեկ լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ՝ մեկնաբանելով 1915 թվականի ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու թուրքական մտավորականության ներկայացուցիչների ձեռնարկումը:

No comments: