ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Հայաստանում Միավորված ազգերի զարգացման գրասենյակի աջակցությամբ, կազմակերպում են «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգի» նախագծի սկզբունքների, նպատակների, հիմնական ուղղությունների եւ խնդիրների շուրջ հանրային քննարկում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, մասնակիցների դատին կներկայացվեն Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման առանձնահատկությունները, ներկա մարտահրավերներն ու չիրացված հնարավորությունները:
Քննարկմանը հրավիրված են հասարակական եւ քաղաքական գործիչներ, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ու կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ գիտնականներ:
Քննարկման ընթացքում հնչած մտքերն ու առաջարկներն ամփոփվելուց հետո կներառվեն հայեցակարգում:
Tuesday, December 23, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment