Հայաստանի հարավ-արեւելքում` Իրանի հետ սահմանից ոչ շատ հեռու գտնվող Արենի-1 քարանձավում, հայտնաբերվել է հնադարյան մարդու գլխուղեղ: Նախնական գնահատականներով` լավ պահպանված գտածոյի տարիքը մոտ 6000 տարի, ըստ PanARMENIAN.Net-ի` գրում է «Վոկրուգ սվետա» ամսագիրը` վկայակոչելով Science News-ը:Մասնագետների կարծիքով` գտածոն Հին աշխարհում երբեւէ հայտնաբերված ամենահին մարդկային ուղեղն է: Ներկայումս գիտնականները հետազոտում են այն. պահպանվել են արյունատար անոթներ, եւ արյան բջիջներն արդեն վերցվել են մանրամասն ուսումնասիրման համար:Քարանձավում գտնվել են նաեւ մեծ կարասներ, խաղողի կեղեւի եւ կորիզների մնացորդներ, մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգերի սերմեր, բազմաթիվ հացահատիկային հասկեր, հագուստ, ծղոտ, խոտ եւ չորացած սալոր: Պղնձե դարի այդ իրերը շատ լավ են պահպանվել այն բանի շնորհիվ, որ քարանձավում չափազանց քիչ խոնավություն եւ կայուն ջերմաստիճան է եղել:
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment