Wednesday, January 21, 2009

ՀՈՒՍԱՏՈՒ ՆՈՐ ԷՋ ԱՄՆ-Ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Azg. 21-1-2009- Երեկ, Երեւանի ժամանակով 21:00-ից սկսյալ Մ. Նահանգները ունեցավ նոր նախագահ հանձին Բարաք Օբամայի, որի երդմնառությունը կատարեց դատավոր Ջոն Ռոբերտսը: Հրճվանքի եւ հուզմունքի պահեր ապրեցին արարողությանը եւ դրան նախորդած հանդիսություններին ներկա միլիոնավոր ամերիկացիները: Հեռուստատեսությամբ արարողությանը հետեւեցին հարյուր միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում: Երդմնառությունից հետո նոր նախագահը պաշտոնաթող նախագահ Ջորջ Բուշի հետ ուղղաթիռով մեկնեց Սպիտակ տուն եւ Ձվաձեւ գրասենյակում ստորագրեց նախագահական գրանցամատյանում: Սկսվում է նոր շրջան Մ. Նահանգների պատմության մեջ: Պաշտոնակալման հանդիսությունների մասին կարդացեք 5-րդ էջում, որտեղ թարգմանաբար ներկայացնում ենք նաեւ անգլիացի նշանավոր լրագրող Ռոբերտ Ֆիսքի հոդվածը Բուշ-Օբամա պաշտոնափոխանցման մասին: Իսկ 4-րդ էջում թարգմանաբար ներկայացնում ենք Օբամայի հեղինակած «Հույսի խիզախությունը» գրքից «Աշխարհը մեր սահմաններից անդին» գլխի շարունակությունը:

No comments: