ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատունը ապատեղեկատվական քարոզչություն է տարածել ծայրահեղական մահմեդական հրատարակչության միջոցով: Եգիպտոսում «Ալ-Հադառա ալ-Արաբիա» ծայրահեղական մահմեդական հրատարակչությունում, որը մասնագիտանում է ահաբեկչական գրականության հրատարակմամբ, լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող մի գիրք, որի պատվիրատուն եւ ֆինանսավորողը Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատունն է: Եգիպտոսում հայկական համայնքի ներկայացուցիչներն «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ գրքի հրապարակման եւ տարածման դատապարտմամբ հանդես են եկել Ալեքսանդրիայի համալսարանի մի խումբ առաջատար գիտնականներ:
Saturday, January 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment