ՓԱՐԻԶ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ մի խումբ մտավորականներ եւ արվեստի գործիչներ 1915 թ-ի իրադարձությունների հետ կապված հայերից ներողություն խնդրելու մասին Թուրքիայում սկսված արշավի դիմաց «երախտագիտության արշավ» են սկսել: Այդ կերպ նրանք շնորհակալություն են հայտնում հայերից ներողություն խնդրելու արշավը սկսած թուրք քաղաքացիներից:
Ֆրանսահայերի ձեռնարկմանն աջակցողները, որոնց թվաքանակն օրեցօր աճում է, հայտարարել են, որ «հայերից ներողություն խնդրելու թուրք մտավորականների ձեռնարկումը դիտում են որպես Հայոց ցեղասպանության ճանաչման հույսի նշան եւ պատմական առաջընթաց»: Ֆրանսահայերի ձեռնարկումն առաջին ստորագրողների թվում են ֆրանսիական կինոդերասան եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, դերասան եւ կինոպրոդյուսեր Սերգեյ Ավետիքյանը, գրող Դենիս Տոնիկյանը, Կանադայում բնակվող աշխարհռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, կինոգործիչ Ռոբեր Գետիկյանը, կազմակերպության ղեկավար Ժան-Կլոդ Քեբաբչյանը, ֆիլիսոփայության պրոֆեսոր Միշել Մարիյանը, գրող Նաիրի Նահապետյանը, կոմպոզիտոր Գերարդ Թորիկյանը:Saturday, January 17, 2009
Ֆրանսահայ մտավորականները «երախտագիտության արշավ» են սկսել` Թուրքիայում հայերից ներողություն խնդրելու մասին սկսված արշավի դիմաց
ՓԱՐԻԶ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսահայ մի խումբ մտավորականներ եւ արվեստի գործիչներ 1915 թ-ի իրադարձությունների հետ կապված հայերից ներողություն խնդրելու մասին Թուրքիայում սկսված արշավի դիմաց «երախտագիտության արշավ» են սկսել: Այդ կերպ նրանք շնորհակալություն են հայտնում հայերից ներողություն խնդրելու արշավը սկսած թուրք քաղաքացիներից:
Ֆրանսահայերի ձեռնարկմանն աջակցողները, որոնց թվաքանակն օրեցօր աճում է, հայտարարել են, որ «հայերից ներողություն խնդրելու թուրք մտավորականների ձեռնարկումը դիտում են որպես Հայոց ցեղասպանության ճանաչման հույսի նշան եւ պատմական առաջընթաց»: Ֆրանսահայերի ձեռնարկումն առաջին ստորագրողների թվում են ֆրանսիական կինոդերասան եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, դերասան եւ կինոպրոդյուսեր Սերգեյ Ավետիքյանը, գրող Դենիս Տոնիկյանը, Կանադայում բնակվող աշխարհռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, կինոգործիչ Ռոբեր Գետիկյանը, կազմակերպության ղեկավար Ժան-Կլոդ Քեբաբչյանը, ֆիլիսոփայության պրոֆեսոր Միշել Մարիյանը, գրող Նաիրի Նահապետյանը, կոմպոզիտոր Գերարդ Թորիկյանը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment