Գիտնականները Մարս մոլորակի վրա մեծ քանակությամբ մեթան գազ են հայտնաբերել, որը կարող է վկայել այս մոլորակում կյանքի առկայության մասին: Երկիր մոլորակի վրա մեթանը մեծամասամբ ձեւավորվում է կենդանի օրգանիզմների գործունեության արդյունքում, ինչպես նաեւ հրաբուխային ակտիվության պատճառով: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Թե ինչպես է մեթանը հայտնվել Կարմիր մոլորակի վրա, դեռեւս հայտնի չէ: Մասնագետները մեթանը հայտնաբերել են յոթամյա հետազոտությունների ընթացքում, որոնց պաշտոնական արդյունքները NASA-ն կհրապարակի այսօր: Այս գազի առաջին հետքերը գիտնականները նկատել էին դեռեւս 2003թ.: Փորձագետները, սակայն, մինչեւ օրս վստահ չեն, թե արդյոք դրա հայտնվելու հետ որեւէ կապ ունեն մանրեները: Եթե այս հարցի պատասխանը դրական լինի, ապա կապացուցվի, որ Մարսի վրա կյանք կա:
«Կենդանի օրգանիզմներն արտադրում են Երկրագնդի մթնոլորտի մեթանի ավելի քան 90%, դրա մնացած մասը գեոքիմիական ծագում ունի: Մարսում դրա առկայությունը կարող է ունենալ թե այս եւ թե այն ծագումը», ասված է NASA-ի պաշտոնական հայտարարության մեջ: Լավատեսորեն տրամադրված փորձագետների կարծիքով` մեթան արտադրող միկրոօրգանիզմները կարող են ապրել ջրում:
Friday, January 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment