Թխահերները շիկահերներից եւ շիկակարմրահերներից ավելի հաջողակ են: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով The Daily Telegraph-ին: Նման տվյալներ ստացվել են հետազոտության ընթացքում, որն անցկացվում է մազի ներկ արտադրող Garnier Nutrisse-ի կողմից: Այսպիսով, հարցումը, որին մասնակցել է ավելի քան 6 հազ. մարդ, ցույց է տվել, որ մուգ մազերով կանանց տարեկան եկամուտը զգալի գերազանցում է շիկահերներինը եւ կարմրահերներինը:
Բացի այդ, թխահերներն ավելի լուրջ, վստահելի են համարվում, ինչպես նաեւ վայելում են ավելի մեծ հարգանք: Հարցման մասնակիցների 71%-ը հայտարարել է, որ համարում է, որ թխահերներն առավել «նպատակահարման են» երկարատեւ հարաբերությունների համար:
Հարցման մասնակիցների 81%-ը նշել է, որ մուգ մազեր ունեցող կանայք ավելի անկեղծ են, իսկ 66%-ը` որ թխահերների մոտ տրամադրության կտրուկ տատանումներ ավելի քիչ են լինում:
Գույների հետ աշխատանքի վրա մասնագիտացող հոգեբանը նշել է, որ տարիքի հետ մազերի որոշակի երանգներ ավելի մուգ են դառնում, այդ իսկ պատճառով թխահերները շատերի մոտ վստահության եւ ինքնագոհունակության ասոցիացաներ են առաջացնում:
Friday, January 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment