HayInfo.17-1-2009- Հայազգի լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ագոս» թերթի խմբագիօր Հրանտ Դինքի սպանության 2-ամյակի նախօրեին թուրքական մի շարք պարբերականներ անդրադարձել են հայ–թուրքական հարաբերություններին՝ բարձր գնահատելով Դինքի դերը երկու ազգերի մերձեցման գործընթացում։ Մասնավորապես, Hurriyet Daily News-ի ինտերնետային կայքում ծավալուն հոդված է հրապարակվել Հրանտ Դինքի և վերջին տասնամյակում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մասին։ Ըստ հոդվածի հեղինակի՝ Հրանտ Դինքն այն մարդն էր, ով ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է հայերի և թուրքերի մեջև առկա խոչընդոտները վերացնելու համար։ Նրա սպանությունից հետո Թուրքիայի հասարակությունում առավել մեծ պահանջ առաջացավ ծանոթանալ Հրանտ Դինքի կյանքի և իրեն առաջ մղող գաղափարների հետ։
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19–ին իր թերթի խմբագրության առջև։ Նրա հուղարկավորության արարողության ժամանակ հազարավոր մարդիկ՝ թե՛ հայեր, թե՛ թուրքեր, վանկարկում էին՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք»։
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, այս կոչը Թուրքիայում համընդհանուր գիտակցություն ստեղծեց, թեև որոշ խմբեր սուր քննադատության ենթարկեցին նման վերաբերմունքը։
Չնայած դրան, իրավիճակը Թուրքիայում կտրուկ փոխվեց։ Երկրի հանրությունը սկսեց հետաքրքրվել հայերով, որոնց հետ թուրքերը կողք կողքի են ապրել դարեր շարունակ, հետաքրքրվել նաև անցյալի խնդիրներով։ Ըստ Hurriyet–ի՝ «ֆուտբոլային դիվանագիտությունն» այս գործընթացի ամենակարևոր արդյունքներից մեկն էր։
Հայկական խնդրի նկատմամբ հետաքրքրությունը Թուրքիայում կտրուկ աճեց 21-րդ դարի առաջին տարիներից, երբ երկրում սկսեցին բազմաթիվ գրքեր հեղինակել Հայկական հարցի վերաբերյալ։ Hürriyet Daily News & Economic Review–ի լրագրողները զրուցել են մի շարք հրատարակչությունների տնօրենների հետ և պարզել, որ ամենից ակտիվ հայերի մասին գրքեր են սկսել հրապարակվել 2005թ. ընթացքում, երբ այս թեմայով ավելի քան 60 գիրք է լույս տեսել։ Այս գործում «առաջին ծիծեռնակներից» է եղել Ռաղիփ Զարակոլը՝ Belge Publishing ընկերության սեփականատերը։ Human Rights Foundation հիմնադրամի հիմնադիրը նման փորձեր է սկսել կատարել դեռևս նախորդ դարի 90-ականներին և իր գործունեության համար սուր քննադատության արժանացել Թուրքիայում։
«Երբ 1993թ. մենք Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին գիրքը հրատարակեցինք, բոլորը մեզ խենթի տեղ էին դնում։ Սակայն դրանից հետո նման գրքերի թիվը կտրուկ ավելացավ», – պատմում է Զարակոլը։
Այս ֆոնին չափազանց կարևոր էր Հրանտ Դինքի գործունեությունը, որը, իհարկե, չէր կարող գոհացնել որոշ շրջանակների։ Սակայն նրա սպանությունը հակառակ էֆեկտն ունեցավ, որը, հավանաբար, չէին ակնկալում սպանության կազմակերպիչները։
Այս կարծիքն է հայտնել «Վակիթ» պահպանողական թերթի սյունակագիր և իրավապաշտպան Աբդուրահման Դիլիպակը։
«Երկու երկրների հասարակությունների միջև նոր թշնամություն առաջ բերելու փոխարեն, Հրանտի արյունը փոխեց առկա իրավիճակը։ Ահա այսպես Հայաստանի մտավորականությունը հասկացավ, որ թուրք հասարակությունն իրենց թշնամին չէ»։
Հարցազրույցի ընթացքում Դիլիպակը Դինքի մասին սկսել է խոսել Ղուրանից մեջբերմամբ։ «Ալլահն ասում է. «Ինչ–որ ազգի հանդեպ տածած քո թշնամությունը չպետք է անարդարության պատճառ դառնա։ Նա, ով սպանում է մեկ մարդու, սպանում է մի ամբողջ մարդկությանը»»։
«Ռադիկալ» պահպանողական թերթի թղաթակից Հասան Քելալ Գյուզելը, տարբեր կարծիքներ է հայտնել Դինքի սպանության և դրանից հետո ծավալված իրադարձությունների վերաբերյալ։ Գյուզելը ասել է, որ Դինքի սպանության պատճառով Թուրքիան միավորներ կորցրեց միջազգային բեմահարթակում։
«Այս սպանության մասին հայտարարվեց միջազգային բեմում՝ որպես թուրքերի անհանդուրժող և հակահայ լինելու փաստ»,– ասել է նա։
Գյուզելն ասել է, որ Հայկական հարցը երբեք Թուրքիայում տաբու չի եղել, և Դինքի էթնիկ անցյալը երբեք ոչ–ոքի չի անհանգստացրել։
«Թուրքիայում հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսությունը երբեք խնդիր չի եղել, միակ խնդիրը հայերի՝ թուրք հասարակության հանդեպ ունեցած թշնամությունն է՝ որպես ցեղասպանություն իրականցնողներ»,– ասել է Գյուզելը։
Թուրք գրող Ահմեթ Յումիթը նշում է, որ Թուրքիայում Հայկական հարցին անդրադարձել են Նոբելյան մրցանակիր Օրհան Փամուկի և մեկ այլ գրող Էլիֆ Սաֆակը։
Խոսելով Հրանտ Դինքի մասին՝ Ումիթն ասել է. «Հրանտն այդ խնդրի արդար պաշտպան էր և իր կյանքով հատուցեց դրա համար։ Ես չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել իր գաղափարների համար, սակայն արդեն իսկ հոսած արյունը լավագույն ապացույցն էր այն փաստի, թե ովքեր են արդար և որքան արդարություն նրանք ունեն»։
Իսկ ահա «Միլիեթ» թերթի լրագրող Էսա Թեմելղուրանն ասել է. «Հայկական հարցը Թուրքիայի հիմնախնդիրների մասին է, և ցանկացած ոք, ով մեկնաբանություներ է անում դրա վերաբերյալ, մեծ ռիսկի է դիմում»։
Թեմելղուրանն ավելացրել է. «Հայկական հարցը նման է մի նյարդի, որը վերջանում է Թուրքիայում»։ Սպանության ամենակարևոր զարգացումը եղավ այն, որ Հայկական հարցը թուրք մտավորականության համար փոխվեց անձնական հարցի, հավելել է նա։
Թեմելղուրանն ասել է նաև, որ նման վերաբերմունքը կարող է կարևոր հիմք հանդիսանալ խնդիր լուծման համար։Sunday, January 18, 2009
Թուրքիան Հրանտ Դինքից առաջ և հետո

Թեմելղուրանն ասել է նաև, որ նման վերաբերմունքը կարող է կարևոր հիմք հանդիսանալ խնդիր լուծման համար։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment