Wednesday, January 14, 2009

ՈՐՈՇՆԵՐԸ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ, ՈՐՈՇՆԵՐՆ ԷԼ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑԻՆ ՈՒ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

ՙԷրկենեքոն՚-ի հարցով ձերբակալված հայտնի դեմքերից մի քանիսը, հարցաքննումներից հետո, ազատ արձակվեցին, որոշներն էլ դատարան ուղարկվեցին: Ձերբակալվել է նաեւ հայտնի գրող եւ մտավորական Յալչըն Քյուչուքը: Քյուչուքը նախ դատարան է ուղարկվել, ապա ձերբակալվել է որպես ահաբեկչական կազմակերպության անդամ: Ազատ են արձակվել վաստակավոր զորավարներ Թունջեր Քըլընճը եւ Էրդալ Շաֆաքը, գնդապետ Հուսեյն Վուրալ Վուրալը, Կրթական բարձրագույն խորհրդի նախկին նախագահ Քեմալ Կյուրուզը: Ըստ հաղորդումների բարձրաստիճան զինվորականներից ոմանք հրաժարվել են ցուցմունք տալուց, պնդելով, որ իրենց ուղղված հարցումների պատասխանները բացահայտելու են պետական գաղտնիքներ:

No comments: