Հունվարի 14-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար ցուցադրվեց «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմը: Սցենարի հեղինակն է Վարդան Պապը, ռեժիսոր եւ պրոդյուսերը` Ալեքսանդր Սարդուրին:
Ֆիլմն ամբողջությամբ հիմնված է փաստավավերագրական նյութերի վրա:
Ինչպես նշեց Ալեքսանդր Սարդուրին, ֆիլմի նկարահանման առիթ է հանդիսացել Գերմանիայում հնչած այն մեղադրանքը, որը վերաբերում էր հայերի կողմից Հայոց ցեղասպանության ոչ օբյեկտիվ ներկայացնելուն:
Ֆիլմում օգտագործվել էին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվային փաստաթղթերը: Ֆիլմում գլխավոր դեր էր կատարում լրագրող, ազգությամբ գերմանացի Վոլֆգանգ Գուստը, ով բավական մեծ աշխատանք է կատարել գերմանական արխիվներում` Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի հայտնաբերման եւ ուսումնասիրման գործում:
Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ քննարկում հեղինակների եւ հանդիսատեսի միջեւ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
14.01.2009թ.
Thursday, January 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment