Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին 3 ամիսների ընթացքում որեւէ հանդիպում չի անցկացրել, սակայն այսօր ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում հայ ֆուտբոլիստները առաջադիմել են 1 հորիզոնականով:
Այժմ Հայաստանի հավաքականը 112-րդն է աշխարհում: Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Լատվիան, որի հետ մեր ընտրանին կհանդիպի փետրվարին, գտնվում է 70-րդ հորիզոնականում: Լատվիացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանին թույլ կտա վերադառնալ լավագույն 100 հավաքականների շարք: Ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր տեղում կրկին Իսպանիան է, որը շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում, իսկ թուրքերը կրկին եզրափակում են լավագույն տասնյակը: Հաջորդը Բելգիայի հավաքականն է, որը 58-րդն է աշխարհում, իսկ Բոսնիան` 61-րդն է:
Էստոնիայի հավաքականը, որին Հայաստանը մարտին հյուրընկալելու է Երեւանում, զբաղեցնում է 118-րդ հորիզոնականը: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում ուժեղագույնը Ռուսաստանն է (8), որին հաջորդում են Ուկրաինան (16) եւ Ուզբեկստանը (69): Վրաստանի հավաքականը պահպանել է 108-րդ տեղը, իսկ Ադրբեջանը` 134-րդ:
Friday, January 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment